Պուտինը դեռ չի պատրաստվում խոսել Էրդողանի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հնարավոր հեռախոսազրույցի մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ТАСС-ը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պատրաստվում խոսել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,-ասել է Պեսկովը:
Պեսկովը պարզաբանել է, որ խոսքը հնարավոր հեռախոսազրույցի մասին է։
«Առայժմ դա Պուտինի գրաֆիկում չկա ճշգրիտ համաձայնեցված տարբերակով»,- պարզաբանել է նա։