Քաղաքականություն

Նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ՌԴ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ՌԴ վարչապետ

ՄՈՍԿՎԱ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի հատուկ ուշադրության կենտրոնում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր երկրների։ Ռուսաստանը շարունակելու է հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- ասել է ՌԴ վարչապետը:

Միշուստինի խոսքով` ՌԴ արագ արձագանքման կենտրոնի աշխատանքի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում այս պահին ստեղծվում են պայմաններ բնակիչների` իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում