Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք. առողջացել է 18 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 799 դեպք, որից 410 հազար 503-ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1992 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2466 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, առողջացել է 18 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 23 հազար 341 -ի: