Հասարակական

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև ստորագրվել է 2022-2023թվականների համագործակցության հուշագիր:

«ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարների միջև տեղի է ունեցել արդարադատության համակարգի թվայնացման վերաբերյալ փորձի փոխանակում: Քննարկվել է երկու երկրների միջև միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծելու գաղափարը, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև վեճերի այլընտրանքային լուծման, անվճար իրավաբանական օգնության տրամադրման, փորձաքննությունների իրականացման ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Կոնստանտին Չույչենկոն ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հրավիրել է Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին, որը տեղի կունենա հունիսի 29-ից հուլիսի 1-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում