Շառլ Միշելը աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու ջանքերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Spoke with Prime Minister @NikolPashinyan to follow up on our recent discussions in Brussels.
Full support to his and all efforts to promote a peaceful, stable and secure South Caucasus.
— Charles Michel (@eucopresident) April 19, 2022
«Հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շարունակելու համար Բրյուսելում վերջերս ունեցած քննարկումները: Լիովին աջակցում եմ Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը նպաստելուն ուղղված նրա և բոլորի ջանքերին»,- գրել է Միշելը: