Տարածաշրջանային

Իրանը հերքել է Ռուսաստանին զենք տրամադրելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Ռուսաստանին զենք տրամադրելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմը հերքել է բրիտանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր իրանական զենք է մատակարարվել Ռուսաստան՝ այն Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ կիրառելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Բրիտանիայում Իրանի դեսպանությունը:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Մերձավոր Արևելքում կատարվող դեպքերի միջև կապ ցույց տալու փորձը, ինչպես նաև այս համատեքստում Իրանի մասին հիշատակումը ոչ պրոֆեսիոնալ և անընդունելի քայլ է»,- ասվում է Իրանի դեսպանության կողմից «Թվիթեր»-ում արված գրառման մեջ: Դիվանագիտական ներկայացուցչությունից ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն անվանել են «ոչ ճիշտ և անհիմն»:

Ավելի վաղ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ հրապարակել էին տեղեկատվություն այն մասին, թե Իրաքն ու Իրանը զենք, այդ թվում և զենիթահրթիռային համակարգեր են մատակարարել Ռուսաստանին, որպեսզի դրանք օգտագործվեն Ուկրաինայում: Լուրերը հերքել էր նաև պաշտոնական Բաղդադը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում