Մշակույթ

Հայ կինոյի օրը Հայաստանի կինոթատրոններում բացառապես հայկական ֆիլմեր կցուցադրվեն

1 րոպեի ընթերցում

Հայ կինոյի օրը Հայաստանի կինոթատրոններում բացառապես հայկական ֆիլմեր կցուցադրվեն

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Հայաստանի բոլոր կինոթատրոններում տեղի կունենան միայն հայկական արտադրության կինոցուցադրումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կինոկենտրոնը:

2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:

«Հայ կինոյի օրվա» առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած բոլոր միջոցառումներն առաջին հերթին ուղղված են անցյալի կինոժառանգությանը և ժամանակակից կինոյի հանրայնացմանը, մասնավորապես՝ կինեմատոգրաֆիստներինոր սերնդին, վերջին տարիներին միջազգային տարբեր կինոհարթակներում գրանցված հաջողությունների ներկայացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում