Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին ԵՄ անդամի կարգավիճակ կստանա

Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին ԵՄ անդամի կարգավիճակ կստանա

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին Եվրամիության անդամակցման թեկնածուի կարգավիճակ կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալ Օլգա Ստեֆանիշինան:

Ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին փոխանցել է հարցաշար, որի լրացումը անհրաժեշտ քայլ է պետությանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու համար: Ֆոն դեր Լեյենը խոստացել է, որ Ուկրաինայի անդամակցման գործընթացը շատ ավելի կարճ կտևի, քան այլ թեկնածուների դեպքում է լինում:

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի օր անց՝ փետրվարի 28-ին, Զելենսկին ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am