Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. Միրզոյան

Միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորումը 
տեսնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեսնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում զգալիորեն բարդացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, բայց ինձ ազդակներ են հասնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և բազմաթիվ այլ երկրների առաջնորդներից, ու ցանկանում եմ հաստատել, որ չնայած Ադրբեջանի գործընկերները հայտարարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ նրանք այլևս անելիք չունեն, որովհետև չկա այլևս հակամարտություն, չկա Լեռնային Ղարաբաղ անունով շրջան, միջազգային հանրությունը շարունակում է տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, ինչը շատ հուսադրող է»,- ընդգծել է Միրզոյանը:

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն և Ֆրանսիան ռուսատյացության քաղաքականության շրջանակում պատրաստ չեն շարունակել շփումները Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով«, և որ չգիտի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հետագա ճակատագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]