Հայաստանի դեսպանությունը դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՐԵՍ: Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Հայաստանի դեսպանությունը:
«Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը և իր խորին ցավակցությունն է հայտնում այս բարբարոսական արարքի զոհերի ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է գրառման մեջ:
Թել Ավիվի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունցել: Երկու մարդ զոհվել է, 12-ը՝ վնասվածքներ է ստացել, նրանցից չորսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ահաբեկչին հետապնդել են Թել Ավիվի արվարձանում, փոխհրաձգության ժամանակ նրան ոչնչացրել են: