Տարածաշրջանային

Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան առևտրային համաժողով, որին մասնակցել են ավելի քան 350 իրանցի և ռուսաստանյան գործարարներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության կարողությունների վերաբերյալ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Ելույթ են ունեցել նաև Իրանի առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը, Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:

Ինը ոլորտներում՝ այդ թվում արդյունաբերության, տեխնոլոգիայի, բժշկության, իրանական 70 և ռուսական 300 ընկերությունների ներկայացուցիչներ առևտրային հարցերի շուրջ հանդիպումներ են անցկացրել։

Դա ամենամեծ իրանական գործարար պատվիրակությունն է, որը երբևէ այցելել է Ռուսաստան, ներկաների մեծ մասը Իրանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում