Տնտեսություն

Վահան Քերոբյանն առաջիկայում կլինի ՌԴ-ում՝ քննարկելու կերային կուլտուրաների խնդիրը

1 րոպեի ընթերցում

Վահան Քերոբյանն առաջիկայում կլինի ՌԴ-ում՝ քննարկելու կերային կուլտուրաների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ է Հայաստանում կերային կուլտուրաների խնդրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում մեկնելու է ՌԴ, որտեղ փորձելու է առարկայական լուծումներ գտնել:

«Այդ խնդիրը կա և այն մեզ ևս շատ անհանգստացնում է: Ինչպես գիտեք մեր կերային կուլտուրաները ներմուծվում են հիմնականում Ռուսաստանից: Այս պահին խնդրին միջանկյալ լուծումներ տրված են, սակայն մյուս շաբաթ մեկնելու եմ ՌԴ, որտեղ խնդրին առարկայական լուծումներ կտանք, այնպես կանենք, որ այդ մասով հարցեր չլինեն»,- ասաց Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով լրագրողների բարձրացրած այն խնդրին, որ թռչնաբույծները, կերի պակասով պայմանավորված, ստիպված կրճատում են թռչունների գլխաքանակը:

Նախարարն ընդգծեց, որ այսօր գլխավոր խնդիրը պարենային անվտանգությունն է: Նա կոչ անում գյուղացիներին, որ որքան հնարավոր է ավելի շատ հող մշակել: Նախարարը վստահեցրեց, որ գյուղացիների արտադրանքը լավ գնով կվաճառվի, որովհետև միջազգային շուկայում առկա է դեֆիցիտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում