Քաղաքականություն

Ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակը. այնտեղ տեղադրվեց Արցախի դրոշը

1 րոպեի ընթերցում

Ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակը. այնտեղ տեղադրվեց Արցախի դրոշը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները հավաքից հետո դուրս եկան դեպի հարակից Ֆրանսիայի հրապարակ՝ փակելով չորս մուտքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դա իրենց առաջին նախազգուշական գործողությունն է, որը տևելու է մեկ ժամ:

Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը:

«Մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը։ Սա իր մեջ ունի խորհուրդ, մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, միասնության և վաղվա հաղթանակի», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ ապրիլի 5-ին, հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում: Հրապարակի հարթակից ներկայացվեց եզրափակիչ բանաձև-հայտարարություն, որով ընդդիմությունը սահմանում է «ազգային օրակարգի հիմնարար սկզբունքները, կարմիր գծերը և համաժողովրդական պահանջի էությունը»՝ որպես իր պայքարի ուղենիշ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում