Քաղաքականություն

Փաշինյանը հերքում է ՀՀ տարածքով Ուկրաինա վարձկանների տեղափոխման լուրը. Հայաստանը երբեք չի կարող նպաստել այլ վայրերում ահաբեկիչների ներգրավմանը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը հերքում է ՀՀ տարածքով Ուկրաինա վարձկանների տեղափոխման լուրը. Հայաստանը երբեք չի կարող նպաստել այլ վայրերում ահաբեկիչների ներգրավմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հերքում է լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը fake news-երի խնդրին անդրադարձավ ՀՀ կառավարության մարտի 31-ի նիստում:

«Իբրև ճշմարտություն է հրամցվում այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ երբեմն էական դերակատարում են ունենում նման fake news-երը այն համատեքստում, որ Ադրբեջանը ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակության ձեւավորման քաղաքականություն՝ դրանով փորձելով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում