Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 դեպք. մահվան դեպք չի գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 դեպք. մահվան դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 498 դեպք, որից 409 հազար 879-ը`առողջացած, 8611-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2332 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 1998 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, առողջացել է 26 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 973 հազար 199-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում