Տարածաշրջանային

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ը:

«ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Քննարկվել են Ուկրաինայում առկա իրավիճակը և Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցությունների հետ կապված հարցեր»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ գրավոր հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում