Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 254 դեպք, որից 409 հազար 196-ը`առողջացած, 8592-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2822 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2396 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք, առողջացել է 149 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 946 հազար 713-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում