Քաղաքականություն

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մարտի 17-ին կայացել են միջգերատեսչական ձևաչափով հայ-ռուսական խորհրդակցություններ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցության երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Քննարկվել են հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։ Խորհրդակցություններ հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։ Նշվել է հետագա սերտ համակարգման եւ կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։

2021 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր: «Մենք այսօր ստորագրել ենք միջկառավարական հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: Դրա իրականացմամբ նպատակ է դրված ներդնել էական ջանք այս նուրբ և էլ ավելի արդիական դարձող թեմայով հետագա համագործակցության զարգացման մեջ: Այն կօգնիուժեղացնելկենսաբանական անվտանգության մեր ընդհանուրտարածքը»,- Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում