Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Աթենքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին հույն պատմաբանի գրքի շնորհանդեսը

Աթենքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին հույն պատմաբանի գրքի 
շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքի Բացիուլաս հրատարակչության գրախանութում տեղի է ունեցել հույն պատմաբան Ալեքսանդրոս Պիղադասի «Ազգ ու ազգային փոքրամասնություններ․ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հունաստանում ՀՀ դեսպանությունից: 
Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ողջունել է սույն աշխատությունը և կարևորել դրա առանձնահատկությունները: Մասնավորապես, դեսպանն առանձնացրել է աշխատության մեջ ընդգծված այն հանգամանքը, թե որքան է Հայոց ցեղասպանությունը ազդել հունահայ համայնքի ձևավորման վրա: Դեսպանը նաև կարևորել է երիտասարդ գիտնականի կողմից առանձնացված այն միտքը, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն կարևորություն ունի պատմական հիշողության և արդարարության վերականգման համար, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և այդ իմաստով Ցեղասպանության ճանաչումը Ցեղասպանությունը գործածների իրավահաջորդների կողմից միայն կարող է խորհրդանշել տվյալ պետության և հասարակության հասունությունը:
Դեսպանը նաև անրադարձել է ՄԱԿ-Մարդու Իրավունքների Խորհրդում Հայաստանի հեղինակած «Ցեղասպանության կանխարգելման բանաձևերի» կարևորությանը, և ընդգծել այն հանգամանքը, որ բազմաթիվ պետություններ, ներառյալ Հունաստանը, հանդես են եկել որպես բանաձևի համահեղինակ:
Գրքում ուսումնասիրվում են հայ ժողովրդի պատմության ցավալի էջերը, Ցեղասպանությանը նախորդած իրադարձությունները և հանգամանքները, միաժամանակ անդրադարձ է արվում հայկական սփյուռքի ձևվավորման գործընթացին, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված ջանքերին։ Գիրքն իր ուրույն դերակատարությունն ունի Հայկական հարցի, ինչպես նաև հայերին ծրագրված բնաջնջելու քաղաքականության շուրջ իմացության գործում:
Գրքի շնորհանդեսին խոսքով հանդես է եկել նաեւ Հունաստանի ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Հարություն Սպարթալեանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am