Հասարակական

Վարչապետը գոհացուցիչ չի համարում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի ներկա մակարդակը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը գոհացուցիչ չի համարում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի ներկա մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհացուցիչ չի համարում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի ներկա մակարդակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 17-ի Կառավարության նիստում ՀՀ վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է լիարժեք պատվաստվել՝ հանուն հանրային առողջության։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն Կառավարության երրորդ նիստն է, որն առանց դիմակների են անցկացնում։

«Դա կախված է նրա հետ, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակն այսօր Հայաստանում բավականին բարվոք է, դեռ երեք շաբաթ առաջ նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը ու կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու», - ասաց նա:

Փաշինյանը, սակայն, շեշտեց՝ եթե պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպեն, ինչ-որ պահի ստիպված կվերադառնան դիմակների պարտադիր կրման ռեժիմի:

«Եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք լինի, ավելի խիստ ռեժիմների կանցնենք, այնպես որ իմ կոչը, խնդրանքն է, որ պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն, այն մակարդակը, որ կա, գոհացուցիչ չէ», - ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում