Քաղաքականություն

Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

1 րոպեի ընթերցում

Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան շարունակելու է իր ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Անթալիայում դիվանագիտական ֆորումին (Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ – խմբ.) շատ լավ երկխոսություն է տեղի ունեցել: Ռուսաստանը գործընթացի մեկնարկից ի վեր ցուցաբերում է աջակցություն,Ադրբեջանը ևս աջակցում է այս հարցում: Առաջին հերթին եկեք ապահովենք կրակի դադարեցումը, հաստատենք խաղաղություն, որպեսզի մեր տարածաշրջանը խաղաղ լինի: Մենք շարունակելու եք մեր ջանքերն այս ուղղությամբ»,-ասաց Չավուշօղլուն:

Ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում