Հասարակական

Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

1 րոպեի ընթերցում

Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում