Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Համոզված եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը նպաստելու է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը ու փոխշահավետ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանն՝ ի նպաստ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության ու կայունության», - նշել է ՌԴ նախագահը:

Մինչ այդ Վահագն Խաչատուրյանին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:    

Մարտի 3-ին Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր, որոնք բոլորն  էլ կողմ էին քվեարկել:

Պատգամավորները հոտնկայս ծափահարեցին և շնորհավորեցին Խաչատուրյանին: Այնուհետև Խաչատուրյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար:

Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածության հարցի ոչ քննարկմանը, ոչ քվեարկությանը չեն մասնակցել:

Ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը չէր ընտրվել, նրա օգտին կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 81 կողմ ձայն: Այսպիսով` անցկացվել էր ընտրության երկրորդ փուլ, որում ընտրվելու համար բավարար էր 64 կողմ ձայնը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am