Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք. մահացել է 21 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք. մահացել է 21 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 հազար 792 դեպք, որից 398 հազար 241-ը`առողջացած, 8413-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 535 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 4642 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք, առողջացել է 1571 քաղաքացի, արձանագրվել է մահվան 21 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 884 հազար 327-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում