Միջազգային

Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի հարավում ժամանակավորապես դադարեցվել է 12 օդանավակայանի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ սահմանափակումները գործելու են մինչև մարտի 2-ը:

Խոսքը հետևյալ օդանավակայանների մասին է.

Դոնի Ռոստով (Պլատով օդանավակայան)

Կրասնոդար (Պաշկովսկի օդանավակայան)

Անապա (Վիտյազևո օդանավակայան)

Գելենջիկի օդանավակայան

Էլիստեի օդանավակայան

Ստավրոպոլի օդանավակայան

Բելգորոդի օդանավակայան

Բրիյանսկի օդանավակայան

Օրելի օդանավակայան

Կուրսկի օդանավակայան

Վորոնեժի օդանավակայան

Սիմֆերոպոլի օդանավակայան:

Միևնույն ժամանակ չեղարկվել է ավելի քան 70 չվերթ մոսկովյան օդանավակայաններից դեպի երկրի հարավ: Մասնավորապես, չեղարկվել են չվերթները դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդոր, Սոչի, Անապա, Գելենջիկ, Սիմֆերոպոլ, Վոլգոգրադ, Աստրախան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում