Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Միխեիլ Սահակաշվիլին անժամկետ հացադուլ Է հայտարարել

Միխեիլ Սահակաշվիլին անժամկետ հացադուլ Է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը կալանքի տակ Է գտնվում մի շարք քրեական գործերով, վերստին հացադուլ Է հայտարարել՝ պահանջելով պատշաճ բժշկական օգնություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փետրվարի 21-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նիստ Է անցկացվել 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների գործով:

«Այսօրվանից ես անժամկետ հացադուլ են հայտարարում: Այս հացադուլն այն բանի արձագանքն Է, թե ինչպես Է այս ռեժիմը վարվում ինձ ու իմ մարդկանց հետ, մեր մարդկանց հետ»,-ասել Է Սահակաշվիլին՝ հանդես գալով դատարանի դահլիճում: Նախկին նախագահը պատմել Է իր հացադուլի նպատակի մասին:

«Իմ պահանջը առողջության պահպանության համարժեք ապահովումն Է, ինչպես դա պահանջում Է Ժողովրդական պաշտպանի եւ «Էմպատիա» կենտրոնի կոնսիլիումը, եւ ես վստահ եմ` միջազգային փորձագետները, եթե նրանց թույլատրվեր մտնել, նույն բանը կասեին: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել Է, որ Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտից իրեն Գլդանի բանտարկյալների հիվանդանոց տեղափոխելիս խախտվել են իր իրավունքները: Այդ կապակցությամբ նա հանդես Է եկել խորհրդարանում հետաքննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am