Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը:
Նա նշել է, թե, իբր, նշված անձինք 1988 թվականի փետրվարից «հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով հավաքներ են կազմակերպել»: