Հայաստանը նախատեսում է իրականացնել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է ընդլայնել հայագիտական կենտրոնները, որակապես բարելավել դրանք, ինչպես նաև իրականացնել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին կայացած ասուլիսին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
«Մշակել ենք 3 ռազմավարական ուղղություն` ներառական կրթության միջավայրի, կրթության կառավարման համակարգի ստեղծում, ինչպես նաև մրցունակության ապահովում։ Մենք նաև խնդիր ունենք հայկական կրթական պրոդուկտներն արտահանելու մասով, ինչպես օրինակ ԹՈւՄՈ-ն է։ Պետք է կարողանանք աշխարհի հետ համահունչ զարգանալ»,- առանձնացրեց Մարտիրոսյանը։