Տարածաշրջանային

Ավելի քան 193 հազար սիրիացիներ Թուրքիայի քաղաքացիություն են ստացել

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 193 հազար սիրիացիներ Թուրքիայի քաղաքացիություն են ստացել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հաղորդած տվյալների համաձայն մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը 193 հազար 293 սիրիացի ստացել է Թուրքիայի քաղաքացիություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական tr724.com-ը:

Թուրքիայի քաղաքացիություն ստացած սիրիացիներից 84 հազար 152-ը երեխաներ են:

Ներկա պահին Թուրքիայում ժամանակավոր բնակության իրավունքով 3 մլն 700 հազար գրանցված սիրիացի փախստական է գտնվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում