Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1723 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1723 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 հազար 878 դեպք, որից 383 հազար 368-ը`առողջացած, 8253-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 674 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 5734 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1723 նոր դեպք, առողջացել է 1668 քաղաքացի, արձանագրվել է մահվան 24 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 846 հազար 177-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում