Հասարակական

Համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ

2 րոպեի ընթերցում

Համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին լուսավորության աշխատանքների նախատեսումն է:

Նաև, համատիրություններում առկա կառավարման խնդիրներին հնարավորինս լուծումներ տալու նպատակով հանձնարարվել է բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնել: Այս կերպ, բնակիչների համար առավել թափանցիկ ու տեսանելի կլինեն ֆինանսական հաշվետվությունները: Երևանի քաղաքապետը հանձնարարել է մինչ դաշտում օրենսդրական լիարժեք փոփոխությունների ապահովումը՝ հաջողված մի շարք համատիրությունների օրինակով սկսել համակարգի ներդրումն ու արդյունավետ կառավարման մոտեցումների որդեգրումը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Mulberry» համակարգի ներդրման հետ կապված զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել աշխատակիցների վերապատրաստման գործընթացը: Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ նոր համակարգով նախատեսվում է կազմակերպել մինչև մարտի վերջ:

2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Զեկուցվել է, որ փուլ առ փուլ նախատեսված ծրագրի մրցույթներն արդեն կայացել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում