Տարածաշրջանային

 Վրաստանում գիշերը եւս վեց ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո

1 րոպեի ընթերցում

 Վրաստանում գիշերը եւս վեց ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած գիշեր Վրաստանում վեց նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո, որը փետրվարի 13-ին 6,2 մագնիտուդով տեղի Է ունեցել Դմանիսի շրջանի Սամեբա գյուղում: Փետրվարի 14-ին այդ մասին հաղորդվում Է Իլիայի համալսարանին կից Սեյսմիկ դիտազննման կենտրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բոլոր վեց հետցնցումները տեղի են ունեցել Սամեբա գյուղի մերձակայքում: Դրանց մագնիտուդը տատանվել Է 4,5-ից մինչեւ 3,1: Կրկնական ցնցումները Թբիլիսիում չեն զգացվել:

Փետրվարի 13-ին Վրաստանում տեղի Է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են Թբիլիսիում եւ երկրի մյուս տարածաշրջաններում: Երկրաշարժն զգացվել Է նաեւ Հայաստանի հյուսիսային շրջաններում: Զոհերի եւ ավերածությունների մասին չեն տեղեկացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում