Հասարակական

Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԻՆ

1 րոպեի ընթերցում

Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկրաշարժից փլուզման կամ ավերվածության մասին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` կոչ անելով հետևել պաշտոնական լրահոսին։

«Անի թաղամասում (Գյումրի-խմբ.) շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է ԱԻՆ-ը։

Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում