Սպորտ

Պեկին-2022. Կարապետյան-Սենեկալ պարային զույգը իրավունք ստացավ մասնակցելու ազատ վարժությանը

1 րոպեի ընթերցում

Պեկին-2022. Կարապետյան-Սենեկալ պարային զույգը իրավունք ստացավ մասնակցելու ազատ վարժությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող գեղասահքի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում կարճ ծրագրով սկսեցին միմյանց հետ ուժերը չափել գեղասահքի 23 զույգերը: Հայաստանը ներկայացնող ԹինաԿարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը հավաքեց 65.87 միավոր և իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին: Այն կկայանա փետրվարի 14-ին և կմենարկի Երևանի ժամանակով լուսաբացի 5:15 -ին:

Ավելի վաղ դահուկավազքի կանանց 10 կմ դասական ձևում Կատյա Գալստյանը 34:37.5 արդյունքով 74-րդն էր, իսկ Անգելինա Մուրադյանը 39:43.4 արդյունքով` 93-րդը: ՄիքայելՄիքայելյանը տղամարդկանց 15 կմ դասական ձևում 99 մարզիկների շարքում Միքայելյանը 61-րդնէր, իսկ սկիաթլոն15կմդասական և15կմ ազատ ոճերում հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդհորիզոնականը: Կատյա Գալստյանը կանանց արագավազքում գրանցեց 4:00:48 արդյունք և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում