Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պեկին-2022. Գեղասահորդ Նեյթան Չենը` Հարությունյանի սանը, դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն

Պեկին-2022. Գեղասահորդ Նեյթան Չենը` Հարությունյանի սանը, դարձավ 
Օլիմպիական խաղերի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդանց մենասահքի ոսկե մեդալակիրը Նեյթան Չենն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  տղամարդկանց ազատ վարժության ժամանակ Չենը վաստակեց 218,63 միավոր և ընդհանուր 332,60 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:  Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ ծրագրում` 113,97 միավորով:

Երկրորդ և երրորդ տեղերում Ճապոնիայի ներկայացուցիչներն են հաջորդաբար` Յումա Կագիյաման և Սյոմա Ունոն:

Ռաֆայել Հարությունյանը Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011 թվականից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am