Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստան-Իրան դիվանագիտական 
հարաբերությունների հաստատման 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը:

Իր ուղերձում դոկտոր Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

«Արտգործնախարարը ընդգծել է Իսլամական Հանրապետության կամքը՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը», - հավելում է Իրանի արտգործնախարարությունը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են 1992 թ. փետրվարի 9-ին, երբ Թեհրանում ստորագրվել է հռչակագիր Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]