Եվրոպա

Պրահայում ֆիլմերի միջազգային փառատոնին ներկայացված է ԼՂ հակամարտության մասին պատմող «Սև այգի» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Պրահայում ֆիլմերի միջազգային փառատոնին ներկայացված է ԼՂ հակամարտության մասին պատմող «Սև այգի» ֆիլմը

 «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության նախաձեռնած 27-րդ  ամենամյա «Մեկ աշխարհ» ֆիլմերի միջազգային փառատոնի «Տեղեկացված լինելու իրավունք» (Right to know) անվանակարգում այս տարի ներկայացված է ֆրանսահայ ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի «Սև այգի» ֆիլմը, որը պատմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունից, մանրամասնելով, որ «Սեւ այգի» ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի երեք սերունդների պատմությունը։ Ֆիլմում պատկերված են պատերազմի հետքերը, գյուղի բնակչության վերադարձն ու կյանքը, ինչպես նաև 2020 թվականի պատերազմի ազդեցությունը։ Պատմությունները ցույց են տալիս հակամարտության անվերջ ցիկլը, մարդկանց կյանքի և կորստի ողբերգական իրականությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում