Ադրբեջան

Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ մարտի 12-ին հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ դադարեցնում է 23 օր տևած հացադուլը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ հացադուլի նպատակներից էր ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ:

Վարդանյանը շեշտել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն  միջազգային ներկայացուցիչներ:

Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ին հացադուլ էր հայտարարել՝ ընդգծելով՝ որոշել է այդ միջոցով բողոք հայտնել ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում