Հայաստանում կորոնավիրուսի դեմ արվել է 858 հազար 981 ամբողջական պատվաստում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ արվել է858 հազար 981 ամբողջական պատվաստում (2 դեղաչափ):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Միայն առաջին դեղաչափով կատարվել է 195 հազար 197 պատվաստում:
Խթանիչ դեղաչափ (բուստեր) ստացել է 12 հազար 397 մարդ:
Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 925 հազար 556 պատվաստում: