Սպորտ

Պեկին-2022. Դահուկորդ Միքայել Միքայելյանը 47-րդն է

1 րոպեի ընթերցում

Պեկին-2022. Դահուկորդ Միքայել Միքայելյանը 47-րդն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը մեկնարկեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միքայելյանը 57-րդ համարի ներքո սկսեց պայքարը սկիաթլոն15կմդասական և15կմ ազատ ոճերում: Հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ եզրագիծը հատեցին 49 մարզիկներ, 21-ը դուրս մնացին պայքարից:

Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունով, ով մրցատարածությունը հաղթահարեց 1:16:09 արդյունքով: Երկրորդ տեղում ռուս Դենիս Սպիտսովն է և բրոզե մեդալակիր դարձավ Ֆինլանդիայից Լիվո Նիսկանենը:

Փետրվարի8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում(սպրինտ),իսկ փետրվարի10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան10կմ դասական ոճում: 15կմդասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի15-ին է:

Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ ԹինաԿարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի12-ին է:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում