Հասարակական

Մայրաքաղաքի 8 մանկապարտեզ հիմնանորոգվում է էներգաարդյունավետության ծրագրով

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի 8 մանկապարտեզ հիմնանորոգվում է էներգաարդյունավետության ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ներկայում հիմնանորոգվում է մայրաքաղաքի 8 մանկապարտեզ: Ծրագիրն ընդգրկում է 29 նախակրթարան. 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առաջին հերթին շենքերն ամրացվում են, ջերմամեկուսացվում: Կրթօջախներում անցկացվում է նաև օդափոխության համակարգ: Ամեն մանկապարտեզ կունենա իր արևային համակարգը, արևային ջրատաքացուցիչ:

Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է, որի մի մասը՝ դրամաշնորհ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի Արևելյան գործընկերության նախագծի, Կլիմայի կանաչ հիմնադրամի, ինչպես նաև՝ համայնքի միջոցներով:

Շինարարության մեկնարկից 20 ամիս անց երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, հարմարավետ ու էներգաարդյունավետ մանկապարտեզներ։ Մի քանիսն արդեն շուտով կբացեն դռները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում