1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում  

Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 4-ին Ուկրաինա կատարած այցից վերադառնալիս խոսել է լրագրողների հետ և հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CNN TÜRK-ը։ 

«Այս անգամ պետք է շատ հստակ ասեմ։ Եթե ուշադրություն դարձնեք այս գործընթացին (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությանը - խմբ.), ապա, ցավոք, Արևմուտքը դեռ ոչինչ չի արել այս հարցը լուծելու համար։  Ես շատ եմ կարևորում պարոն Պուտինի հետ հանդիպումը այս հարցի շուրջ, քանի որ Զելենսկու հետ հանդիպմանը տեսա, որ մենք արդեն ունենք պայմանավորվածություն այս հարցերի շուրջ։ Այս պահին Եվրոպայում լուրջ խնդիր կա այս հարցի լուծման առումով»,- ասել է Էրդողանը։ 

Էրդողանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Զելենսկու հետ Պուտինի և նրա հանդիպումը կազմակերպելու շուրջ։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին մեկնել էր Ուկրաինա։

Այցի ընթացքում, որը համընկել է թուրք-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, Կիևում կայացել է Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի տասներորդ հանդիպումը՝ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ։

2011 թվականին ստեղծված Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի մեխանիզմի շնորհիվ Անկարայի և Կիևի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

Կիև այցի ընթացքում կողմերը ստորագրել են 12 միջպետական համաձայնագրեր, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։

2021 թվականին երկու երկրների միջև առևտուրը կազմել է 7,42 միլիարդ դոլար։ Կողմերը նպատակ են դրել ապրանքաշրջանառության տարեկան ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի։

Թուրքիան Ուկրաինա է արտահանում պողպատ, օդորակման համակարգեր, կահույք, թուղթ և փայտանյութ, ծխախոտ, թարմ մրգեր և բանջարեղեն, նավաշինության ոլորտի, ավտոմոբիլային արդյունաբերության և պաշտպանական արդյունաբերության արտադրանք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]