Տարածաշրջանային

Բողոքի ալիք Վրաստանում. խոշոր քաղաքների բնակիչները պահանջում են գների նվազեցում

2 րոպեի ընթերցում

Բողոքի ալիք Վրաստանում. խոշոր քաղաքների բնակիչները պահանջում են գների նվազեցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի չորս քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսի, Փոթիի եւ Քոբուլեթի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել երկրում գների բարձրացման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik Վրաստանի թղթակիցը պատմում Է իրադարձությունների վայրից:

Մի քանի տասնյակ մարդ ձեռքներին պլակատներ են բռնել հետեւյալ մակագրություններով՝ «Բարձրացրեք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ լուր կա աշխատանքի տեղավորման մասին», «Հնդկաձավարը թանկացել Է 80 տոկոսով»: Հավաքվածների խոսքով՝ Վրաստանը տեղ Է գտել այն երկրների տասնյակում, որոնց բնակիչներն ապաստան են խնդրում արտասահմանում: «Վրաստանը դառնում Է թոշակառուների երկիր: Երիտասարդությունը մեկնում Է:

Խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից: Սա լիակատար աղետ Է»,-ասել Է ակտիվիստ Գեորգի Մումլաձեն: Բողոքողները իշխանություններից պահանջում են՝ փոխել սակագների բարձրացման քաղաքականությունը եւ արմատախիլ անել կոռուպցիան, որը, նրանց խոսքով, կրկին հայտնվել Է երկրում:

«Մարդկանց խոստացել են սակագները նվազեցնել կիսով չափ, վառելանյութի գները նվազեցնել առնվազն մեկ լարիով»,-ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն: Ակցիաների վայրում մոբիլիզացվել են ոստիկանության պարեկային եւ պահակային ծառայության աշխատակիցները: Հանրահավաքներն անցկացվում են առանց անկարգությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում