Միկրոավտոբուսում կնոջ պայուսակից գումար գողանալու կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել
1 րոպեի ընթերցում
![Միկրոավտոբուսում կնոջ պայուսակից գումար գողանալու կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1074260.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գումար են գողացել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանություն բերման է ենթարկվել 30-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը:
Կատարվում է քննություն: