Պաշտոնական

Փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարությամբ անդրադարձել է այդ պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին և նրա մասին ԶԼՄ-ներից մեկում լույս տեսած հրապարակմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:

Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում