Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պեսկովը, մեկնաբանելով Էրդողանի խոսքերը, նշել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպման վերաբերյալ դեռևս ոչինչ չկա

Պեսկովը, մեկնաբանելով Էրդողանի խոսքերը, նշել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպման 
վերաբերյալ դեռևս ոչինչ չկա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ Էրդողանի խոսքերը, որոնք նա հնչեցրել էր երեկ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման (որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը)  նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում: Այս հանդիպման մասին ոչինչ չկա: Կա միայն զենքի մատակարարում Ուկրաինա և նրա կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարել»,-ասել է Պեսկովը: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում կրկին անդրադարձել էր Մոսկվա-Կիև հարաբերություններին: 

Էրդողանը նախ ասել էր, որ փետրվար ամսին այցելելու է Ուկրաինա և նշել, որ իրենք ճիշտ չեն համարում Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև տեղի ունեցող զարգացումները: 

«Մենք ճիշտ չենք համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա զարգացումները, այն փաստը, որ տարածաշրջանում պատերազմական մթնոլորտ է, և նման հոգեբանական իրավիճակի ի հայտ գալը վրդովեցնում է մեզ՝ որպես երկու կողմերի հետ հարաբերություններ ունեցող երկրի։ Մենք հույս ունենք, որ կարող ենք համախմբել պարոն Պուտինին և Զելենսկուն և ապահովել նրանց դեմ առ դեմ հանդիպումը։ Դրա համար են և՛ պարոն Պուտինի այցը Թուրքիա, և՛ իմ այցը Ուկրաինա, մենք շատ ենք կարևորում դրանք։ Հաջորդ ամսվա սկզբին ես այց ունեմ Ուկրաինա։ Մենք կշարունակենք մեր բանակցությունները պարոն Պուտինի հետ։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն տիրի, որ տարածաշրջանում այլ բացասական զարգացումներ չլինեն»,- ասել էր Էրդողանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am