Տարածաշրջանային

Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր այցը Ուկրաինա կկայանա փետրվարի սկզբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր առաջիկա շաբաթներին Էրդողանի՝ Ուկրաինա նախատեսվող այցի մասին։

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Էրդողանը նաև հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու Թուրքիայում առկա տարաձայնությունները։

«Հաջորդ ամսվա սկզբին ես նախատեսում եմ այց Ուկրաինա»,- հայտարարել է Էրդողանը մամուլի ասուլիսում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում