Հասարակական

Մարզերում պարեկային ոստիկանները ծառայություն են իրականացնելու նաև մայրուղիներում

1 րոպեի ընթերցում

Մարզերում պարեկային ոստիկանները ծառայություն են իրականացնելու նաև մայրուղիներում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունն ընդլայնվում է, նախատեսվում է ծառայության ապահովում մարզային մայրուղիների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 20-ի կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր բոլոր մայրուղիներում արդեն որոշակի պարբերականությամբ ծառայություն է իրականացվելու: Մենք վստահ ենք լինելու, որ կոնկրետ կիլոմետրի վրա ունենք վերակարգ և անհրաժեշտության դեպքում կոնկրետ վայրում կլինի պարեկային ոստիկանության ներկայացուցիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ Պարեկային ծառայության ոլորտում աշխատելու պահանջարկը բավական մեծ է: Կոնկրետ Երևանում մեկ տեղի համար մոտ 10 դիմում են ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում