Հասարակական

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սանիտարահիգենիկ պայմանների ոչ բավարար լինելու պատճառով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչիկ Հարթենյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Գյումրի) և պարզել, որ այդ կազմակերպությունում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն, արտադրամասի հատակը, պատերը, առաստաղը լվացվող և ախտահանվող չեն, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, նախատեսված չեն համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար:

Վերոնշյալ փաստերի հիման վրա հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում