Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Իրանի նախագահ Ռայիսին Պուտինի հետ կքննարկի երկկողմ համագործակցությունը

Իրանի նախագահ Ռայիսին Պուտինի հետ կքննարկի երկկողմ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ռուսաստան այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանգամանալից բանակցություններ կանցկացնի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, պլանավորվում Է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Նախագահի (Ռայիսիի) այցն իրականացվում Է Ռուսաստանի նախագահի (Վլադիմիր Պուտինի) հրավերով, ուղեւորությունը կարեւոր նշանակություն ունի… Ռայիսին հանգամանալից հանդիպում կանցկացնի իր պաշտոնակցի հետ, կքննարկի տարբեր հարցեր. օրակարվում դրված են տարբեր թեմաներ, այդ թվում նաեւ համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում… Հուսով ենք, որ այդ այցը կունենա իր ձեռքբերումները»,-Խաթիբզադեն ասել Է ԱԳ նախարարության ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում:

Ավելի վաղ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին հայտարարել Է, որ Ռայիսին Մոսկվա ուղեւորվի հունվարին: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Ռուսաստան Ռայիսիի այցի հնարավորությունը մշակվում Է, ժամկետների մասին հայտնի կդառնա ավելի ուշ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռայիսիի այցը Ռուսաստան շատ կարեւոր Է լինելու, անհրաժեշտ կլինի հարաբերությունների ինվենտարիզացիա անցկացնել՝ հաշվի առնելով Իրանի ղեկավարության մեջ փոփոխությունները, ընդգծելով, որ կողմերը պետք Է քննարկեն տնտեսական օրակարգը, միջազգային քաղաքականության հարցեր, աշխատանքը ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]